Նիգերիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սամբո Դասուկին խորհուրդ է տվել հետաձգել նախագահական ընտրությունները, քանի որ բնակչության մեծ մասը «Բոքո Հարամ»-ի զինյալների պատճառով փաստաթղթեր չունի։
Նիգերիայի նախագահական ընտրությունները նախատեսվում են փետրվարի 14-ին։
Նիգերիայի օրենսդրության համաձայն, մարդիկ կարող են ընտրություններին մասնակցել միայն այնտեղ, որտեղ գրանցված են։ «Բոքո Հարամ» խմբավորման պատճառով նիգերիացիները ստիպված են եղել լքել իրենց տները եւ փախչել երկրի առավել ապահով շրջաններ։ Այդ կապակցությամբ Նիգերիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարդկանց քարտեր է տրամադրում, ըստ որոնց, նրանք կարող են քվեարկել գրանցման հասցեից տարբեր վայրում։




























