ՀՀ ֆինանսների նախարարությունը հույս ունի խոշոր ներդրողների ներգրավել: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ մեկնաբանելով «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության կողմից հաստատված փոփոխությունները, որոնցով նախատեսվում է խոշոր արտահանողների համար շահութահարկը 20%-ից հասցնել 2%-ի:
Ներդրողներ ներգրավելու ուղղությամբ բանակցությունները, որոնք կարող են նման մասշտաբի արտահանողներ դառնալ, արդեն տարվում են. «Կարծում եմ, որ շուտով դուք կլսեք ներդրումային որոշումների մասին: Մեր կողմից առաջարկվող հարկային խթանը բավական մեծ է»: Ըստ նրա՝ բիզնեսը չի կարող ձեւական օգտվել այս առավելությունից, օրինակ՝ մի քանի ընկերությունների արհեստական միաձուլմամբ: Այդ դեպքում կառավարությունը պարզապես չի հաստատի նրանց բիզնես ծրագիրը, որը հարկային արտոնության պարտադիր պայմանն է:
Նշենք, որ հութահարկի 10 անգամ նվազման համար ընկերությունը պետք է տարեկան նվազագույնը 50 մլրդ դրամի արտահանում իրականացննի (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 105 մլն դոլար), իսկ նարտահանման ծրագիրը պետք է հավանության արժանանա կառավարության կողմից: Ընկերությունը չպետք է բիզնեսից շահույթ ստանա երկրի ներսում: Բացի դրանից, արտոնությունը չի տարածվում հանքարդյունահանող ոլորտի ընկերությունների վրա:




























