Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, որը պետության ղեկավարների շարքում ամենաերկարակյացն է, բացահայտել է իր «հավերժ երիտասարդության» գաղտնիքը՝ երազել, աշխատել, ազնվությունը գերադասել հարստությանը:

«Հաշվեք ձեր երազանքներն ու ձեռքբերումները: Քանի դեռ առաջինները շատ են, քան երկրորդները, ուրեմն դուք երիտասարդ եք»,-ասել է 91-ամյա քաղաքական գործիչը:

Կես տարի առաջ Պերեսը լքեց նախագահի պաշտոնը, երբ արդեն աշխարհի ամենատարեց նախագահն էր: «Ես անընդհատ ինչ-որ բանով զբաղված եմ: Խորհուրդ եմ տալիս ընդհանրապես արձակուրդ չգնալ: Աշխարհում ամենահետաքրքիր բանն աշխատանքն է»,-ասել է Պերեսը:

«Ավելի լավ է լինել ազնիվ, քան հարուստ: Երբեք մի ստեք եւ եւ երբեք մի դադարեք լինել համարձակ»,-խորհուրդ է տվել Պերեսը: