Թուրքիայից Ֆրանսիա է արտահանձնվել ոմն Շեյքու Դյահաբի: Փարիզում կարծում են, որ նա առնչություն ունի ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրության վրա հարձակմանը:
AFP-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի իրավապահ մարմինները վստահ են, որ հենց 29-ամյա Շեյքու Դյահաբին է եղել երեք ահաբեկիչների հանցակիցը, որոնք հունվարի 7-ին գնդակահարել էին Charlie Hebdo-ի աշխատակիցներին: Այդ ահաբեկչությանը զոհ էր գնացել 12 մարդ:
Նշվում է, որ Դյահաբին Ֆրանսիան լքել է Ֆրիզ Ժոլի Ժոաշինի հետ միասին, որին նույնպես կասկածում են Քուաշի եղբայրների հետ կապ ունենալու մեջ: Հիշեցնենք, որ Շերիֆ եռւ Սայիդ Քուաշիները ոչնչացվել էին դեկտեմբերի 9-ին հատուկ գործողության ժամանակ:
Սկզբում թուրք-բուլղարական սահմանին ձերբակալվել էր Ժոաշինը, իսկ դրանից մեկ օր անց, հունվարի 2-ին, թուրքական ոստիկանությունը ձերբակալել էի նաեւ Դյահաբիին:



























