«Գազպրոմը» Ուկրաինայի «Նաֆտոգազից» 70 մլն դոլար է ստացել հունվար ամսվա գազամատակարարման համար: Այս մասին հայտնել են ռուսական գազային հոլդինգի տեղեկատվության վարչությունից:
Դեկտեմբերին «Գազպրոմը» Ուկրաինայից ստացել էր 150 մլն դոլար կանխավճար՝ հունվարի գազի համար:
Գազի ծավալը, որն ուկրաինական ընկերությունը հունվարին մտադիր է գնել «Գազպրոմից», կազմում է շուրջ 1 մլրդ քմ:

























