Երուսաղեմի տարբեր եկեցեղիների եպիսկոպոսների եւ քահանաների պատվիրակությունը այս շաբաթ այցելել է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքություն, որպեսզի իր բարեմաղթանքները հայտնի պատրիարք Նուրհան Մանուկյանին անցած  Սուրբ Ծննդի եւ 2015 թվականի մեկնարկի համար, որտեղ կնշվի  Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: Այս մասին  հայտնում է Fides տեղեկատվական գործակալությունը:

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու լատինական ծիսակարգի Երուսաղեմի պատրիարք Ֆուադ Տուալը կարճ ողջույնում ընդգծել է տարելիցի կարեւորությունը, որը հայերը պատրաստվում են նշել ամբողջ աշխարհում: «Թուրքիան Հայոց ցեղասպանությունը երեւակայության արդյունք է համարում: Որոշ երկրներ խիզախություն եւ համոզմունք են ունեցել ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, այդ զանգվածային ժխտումը շատ երկար է շարունակվում: Այն պետք է հաղթահարվի ճշմարտությամբ», - ասել է Ֆուադ Տուալը: