Նախկին քաղբանտարկյալ Տրիստան Ցիտելաշվիլին պնդում է, որ Վրաստանի նախկին նախագահն առնչություն ունի հունվարի 20-ին Կասպյան շրջանում (Շիդա Քարթլի շրջան) իր տղայի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած Յուրի Վազագաշվիլիի սպանության հետ:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկը գտնվել է Զուրաբ Վազագաշվիլիի գերեզմանի ծաղկամանի մեջ եւ պայթել է, երբ հայրը փոխել է ծաղիկները: Զուրաբ Վազագաշվիլին 9 տարի առաջ սպանվել է Թբիլիսիում՝ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում:
Ցիտելաշվիլիի կարծիքով, Յուրի Վազագաշվիլին սպանվել իր մոտ առկա նյութերի պատճառով, որոնք սպառնալիք են եղել նախկին իշխող կուսակցության` «Միասնական ազգային ճակատ» կուսակցության համար:
Ցիտելաշվիլին նաեւ պնդում է, որ Սահակաշվիլին Ուկրաինայում զինված խումբ է պատրաստում, որի օգնությամբ պարտասվում է զավթել Վրաստանի իշխանությունը, հայտնում է «Վրաստանի նորությունները»:
Յուրի Վազագաշվիլիի մահը վերջին ժամանակներում մեծ հնչեղության ստացած գործերից մեկն է: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատախազությունից պահանջել են հետաքննությունը հնարավորինս արագ իրականացնել:



























