Ֆինլանդիան ամբողջ հոգով սատարում է երեք համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ջանքերը: Այդ մասին ԱՊԱ-ին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի, Վրաստանի հարցերով բաժնի ղեկավար Վիրպի Կուկասնիեմի-Լեինոն:

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան սատարում է բոլոր միջոցառումները, որոնք ընդունակ են բարձրացնել կողմերի միջեւ փոխադարձ վստահության մակարդակը լարվածության աճի պայմաններում: «Դիտարկումը լավ միջոց է, իսկ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքը՝ շատ արժեքավոր: Շատ կարեւոր է, որպեսզի վերջինս լիարժեք օգտագործի իր մանդատը եւ այդ գործում նրան ոչինչ չի խանգարում: Շփման գծում անվտանգության հետ կապված վերջին միջադեպերն ու իրավիճակները անհանգստություն է առաջացնում»:

«Լավ է, որ անցած տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարները երեք անգամ հանդիպել են: Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ տարրերն արդեն առկա են: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն համաձայնության գալու համար: