Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի կտրուկ սրացումը եւ տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի կտրուկ սրացման վերաբերյալ կարծիքների փոխանակում է իրականացվել։ Քննարկվել են նաեւ ռուս-բելառուսական ինտեգրացիոն համագործակցության հարցեր, ներառյալ՝ տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը» - ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ խոսակցությունը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ։


























