Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին եւ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, հայկական պատգամավորական խմբակցության անդամ  Հակոբ Բագրատունուն:

Նախարարը բարձր գնահատեց հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայ համայնքի եւ մասնավորապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեությունը:

Քննարկվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործում հայ երիտասարդության ակտիվ մասնակցության եւ 2015թ. օգոստոսին Հայաստանում կայանալիք համահայկական խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր:

Կողմերը անդրադարձան տարածաշրջանի սոցիալ- քաղաքական զարգացումներին, Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: