Արդեն 2 ամիս է, ինչ Ջրային տնտեսության պետական կոմիտեն չունի ղեկավար: Դեռեւս նոյեմբերի 21-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Նրա տեղակալ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է պետի պաշտոնակատար եւ 2 ամիս է ժամանակավոր կատարում է նախագահի պարտականությունները: Դրանից բացի՝ Ջրային տնտեսության կոմիտեն նաեւ տեղակալներ չունի: Տեղակալներից մեկը՝ Ռուբիկ Աբրահամյանը նշանակվել էր Արարատի մարզպետ, իսկ մյուսն էլ Գագիկ Խաչատրյանն է, ով պետի պաշտոնակատար է: Այսպիսով, փնտրվում է նախագահ եւ 2 տեղակալ Ջրային տնտեսության կոմիտեի համար:
Հիշեցնենք, որ վերջերս Ջրային տնտեսության պետական կոմիտեն դուրս է եկել Տարածքային կառավարության նախարարության կազմից եւ մտել գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ:





























