Փետրվարի 2-ին ԱՄՆ հյուսիս-արեւելյան շրջաններում տեղացած ուժեղ ձյունը հանգեցրել է մոտ 2,9 հազար ավիաչվերթների չեղարկման Բոսթոնի, Չիկագոյի, Նյու Յորքի ու Նյուարքի օդանավակայաններում:

Բոսթոնում ձյան տեղումների նոր շաբաթական ռեկորդ է սահմանվել, որտեղ կեսօրին ձյան հաստությունը հասել է 86,8 սմ-ի: Նախկին ռեկորդը արձանագրվել էր 1996-ին: Այն ժամանակ մեկ շաբաթվա ընթացքում տեղացել էր 79,2 սմ ձյուն:

Բարդ եղանակային պայմանները խցանումներ են առաջացրել ավտոմայրուղիներում, քանի որ ձյուն մաքրող տեխնիկան չի հասցնում մաքրել մայրուղիները: Շատ աշխատողներ երկուշաբթի չեն կարողացել հասնել իրենց աշխատավայրեր: