Վլադիմիր Լենինի դամբարանը Մոսկվայում կրկին փակ կլինի այցելուների համար երկու ամիս ժամկետով: Պատճառը պրոֆիլակտիկ աշխատանքներն են, հայտնել է «Ինտերֆաքսին» պահպանության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վիկտորիա Բոգոմոլովան:

Նա նշել է, որ դամբարանը փակ կլինի այցելուների համար փետրվարի 18-ից մինչեւ փետրվարի 16-ը:

Դամբարանի պլանային պրոֆիլակտիկան իրականացվում է տարին երկու անգամ: Այդ ընթացքում բուժական եւ հոտավետ բույսերի համառուսաստանյան  ինստիտուտի աշխատակիցներն աշխատում են Լենինի մարմնի հետ, մի քանի տարին մեկ փոխում նրա կոստյումը: