Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանը ներկայացրել է «Աստղային պատերազմներ» սագայի հերոսներից վարպետ Յոդայի արձանը, գրում է The Daily Mirror-ը:

Մոմե պերսոնաժը ստեղծվել է նոր ցուցադրության համար, որը կներկայացվի ֆանտաստիկ ֆրանշիզայի 11 տարբեր դրվագներ:

Մասնավորապես, այցելուները կտեսնեն Լյուկ Սքայուոքերի եւ Դարթ Վեյդերի բախումը մահվան աստղի վրա, նաեւ Լեա արքայադստերը Ջաբայի թագավորական դահլիճում, հաղորդում է Gazeta-ն:

Ինչ վերաբերում է վարպետ Յոդային, ապա 55-սմ-անոց հերոսը կանգնած է Դագոբա ճահիճի մոտ: Արձանի վրա աշխատել են 10 վարպետներ՝ 4 ամիս շարունակ: