Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին եւ քննարկել ՀՀ-ում եւ Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման եւ ընդլայնման համատեքստում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը եւ արդյունավետ աշխատանքը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առեւտրատնտեսական կապերի սերտացմանը, հայ եւ շվեդ գործարարների ուղղակի շփումների հաստատմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:





























