Փետրվարի 4-ից 6-ը Երեւանի կենդանաբանական այգին փակ կլինի՝ տարածքում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից կենդանաբանական այգին սովորականի պես բաց կլինի 10:00-ից 17:00:
Վերջին ամիսներին Երեւանի կենդանաբանական այգու տարբեր հատվածներ բարեկարգվում են՝ ի հայտ բերելով ժամանակակից բազմագործառույթ կառույցներ: Այժմ այգում կառուցվող ամենակարեւոր շենքերից է կենդանաբուժական կլինիկան: Վերանորոգման է ենթարկվում նաեւ աշտարակ-թռչնարանը, որը շուտով կվերածվի տոմսարկղեր եւ տեղեկատվական կենտրոն մեկտեղող մուտքային համալիրի:
Խորհրդային ժամանակաշրջանից մնացած կենդանիների փոքրիկ խցերին աստիճանաբար փոխարինելու կգան ընդարձակ ազատավանդակները: Այս տարի Երեւանի կենդանաբանական այգում կբացվի նաեւ Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը՝ հասանելի բոլոր կարողությունների երեխաների համար:





























