Նորվեգիայի իշխանություններն օրինագիծ են քննարկում, որի համաձայն՝ աղքատներին ողորմություն, ինչպես նաեւ ուտելիք եւ ապաստան տվողները կարող են մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկվել: Նորվեգական իշխանությունները վրդովված են փողոցներում մեծ թվով մուրացկանների առկայության առիթով եւ պատրաստվում են խիստ միջոցներով պայքարել նրանց դեմ:

Ըստ The Local-ի, սկանդալային օրինագիծը մշակվել էր մուրացկանների կազմակերպված խմբերի դեմ պայքարի ծրագրի շրջանակում, սակայն վերջերս դրա շրջանակներն ընդլայնվել են:

«Մուրացկաններին իրենց նպատակների համար օգտագործող հանցավոր խմբերի դեմ հարկավոր է պայքարել օրենքի ամբողջ խստությամբ: Որքան շատ են մուրացկանները, այնքան մեծ է հանցավորությունը»,- հայտարարել է Նորվեգիայի արդարադատության նախարարության պետքարտուղար Վիդար Բրիեն-Կառլսենը:

Vesti-ի փոխանցմամբ, երկրի ոչ բոլոր քաղաքացիներն են կողմ մուրացկանների ն օգնողների դեմ նման խիստ միջոցառումների կիրառմանը:

Օրինագծի շուրջ վերջանական որոշումն ընդունվելու է մինչեւ փետրվարի 15-ը: