Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կրպակներ են հայտնվել, որտեղ ցանկացած մարդ կարող է սելֆի անել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին գրում է Quartz-ը:
Պարբերականի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, քաղաքում շուրջ 1.500 նման կրպակ է տեղադրվել շուկաներում եւ առեւտրային կետերում: Ովքեր ցանկանում են լուսանկարվել վարչապետի հետ, խնդրում են կանգնել ձախ կողմից, իսկ սելֆիի աջ կողմից Մոդիի լուսանկարն են տեղադրում: Ըստ Lenta-ի, լուսանկարն ուղարկում են էլեկտրոնային փոստով կամ SMS-ով:
«Սելֆիի Մոդիի հետ» կոչվող արշավը նվիրված է Դելիի Օրենսդիր ժողովի ընտրություններին, որը կայանալու է փետրվարի 7-ին: Այդպիսով, իշխող «Բհարատիա Ջանաթի կուսակցությունը» ցանկանում է գրավել երիտասարդ ընտրողներին: 10 օրվա ընթացքում Հնդկաստանում ավելի քան 70 հազար սելֆի են արել:





























