2015-ին Նիդերլանդները Հայաստանին եւս 112 հազար եվրո կտարադրի՝ անօրինական ներգաղթյալներին աջակցելու ծրագրի շրջանակներում: Մինչեւ հազար եվրո գումար կարող են ստանալ այն միգրանտները, որոնք որոշել են Նիդերլանդներից վերադառնալ Հայաստան:

Միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման այս ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել է այսօր՝ փետրվարի 5-ին կառավարության նիստում:

Աջակցությունը ուղղված կլինի Հայաստանում նրանց վերաինտեգրմանը (աշխատանքի տեղավորում, մասնագիտական դասընթացներ, ժամանակավոր կացարարների տրամադրում): Երկկողմ համաձայնագիրը, որով աջակցություն է նախատեսված Նիդրելանդներից Հայաստան վերադարձող միգրանտների համար, հավանություն էր ստացել նախորդ տարվա հուլիսին:

Աջակցություն ստանալու համար կարող են դիմել նրանք, որոնք վերջին կես տարում հարկադրաբար արտաքսվել են Նիդերլանդներից կամ համաձայնել են կամավոր վերադառնալ: