Այս տարվա ամռանը Երեւանում կսկսվի չինարենի թեքումով դպրոցի կառուցումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Շինարարությունը կսկսվի Երեւանի դպրոցներից մեկի տեղում, որը նախատեսվում է ամբողջությամբ ապամոնտաժել:

Դրանից հետո, չինացի մասնագետների ղեկավարությամբ, նոր դպրոցը կկառուցվի զրոյից:

«Շատ կարեւոր նախագիծ է, պետք է նախապես, աշխատանքներն սկսելուց 15 օր առաջ շինարարական կազմակերպություն ընտրել, որը ապամոնտաժում կիրականացնի»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով պետական ունեցվածքի կառավարման գործակալության պետ Արման Սահակյանին:
Հիշեցնենք, որ դպրոցի շինարարության համար չինական կողմը արդեն խոստացել է 16 մլն դոլար հատկացնել: