Իրաքի վարչապետ, երկրի զինված ուժերի հրամանատար Հայդեր Ալ-Աբադին այսօր՝ փետրվարի 5-ին, չեղյալ է հայտարարել պարետային ժամը, որը Բաղդադում գործում էր մի քանի տարի շարունակ: Այս մասին հայտարարություն է տարածել Բաղդադի օպերատիվ հրամանատարությունը, հաղորդում է Iraqi News-ը:
Հայտարարության համաձայն՝ այս որոշումը կսկսի գործել փետրվարի 14-ից:
«Վարչապետը հրամայել է ամբողջությամբ չեղյալ հայտարարել պարետային ժամը Բաղդադում, սկսած հաջորդ շաբաթ օրվանից»,-ասել է Իրաքի բանակի ռազմական հրամանատարության շտաբի ներկայացուցիչ Սաադ Մաանը:





























