Հայաստանում իշխանափոխությունը չպետք է վերածվի Մայդանի կամ արաբական գարնան։ Այս մասին ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական գործիչների ժողովին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Իշխանափոխության համար երկրորդ շանս մենք չենք ունենալու,սակայն իշխանափոխության ճանապարհին չպետք թույլ տանք Մայդանի կամ արաբական գարնան դեպքերն հիեշեցնող գործընթանցեր»,- հայտարարել է Մարտիրոսյանը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իշխանություններև իրենց գործողություններն ուղղել են Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկների դեմ, Սուրիկ Մարգարյանին վերականգնել են Սյունիքի մարզպետի իր պաշտոնում՝ դրանով առաջ բերելով ժոովրդի դժգոհությունը։

Ինչ վերաբվերում է արտաքին քաղաքականությանը, ապա Արեմն Մարտիրոսյանը հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել հայ-թուրքական արձանագրությունները։ Մարտիրոսյանի  կարծիքով՝ Գյուրիի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում դե ֆակտո ոչ մի իշխանություն չկա։ Հետեւաբար, նրա կարծիքով՝ հայ ժողովուրդը պետք հնարավորինս շուտ ազատվի իշխող կուսակցությունից։ Մարտիրոսյանը  կարծում է, որ դա պետք է կատարվի մինչեւ ապրիլի 24-ը, որպեսզ «օրինական  ընտրված իշխանությունը դիմավորի Ցեղասպանութւյան 100-ամյակին ժամանած օտարերկրյա հյուրերին»։