Երեւանում պետական ծառայողներին եւս 117 բնակարան կհատկացնեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարել է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Պաշտոնյաները Արաբկիրի վարչական շրջանի Ադոնցի փողոցում բազմաբնակարան շենքում բնակարանները կգնեն մեկ քմ-ն 310 հազար դրամով:
Ծրագրում կարող են ընդգրկվել ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ «Մատչելի բնակարնների պետական ծառայողներին» ծրագրով բնակարանների առաջին խմբաքանակն այդ շենքում արդեն բաշխվել է:





























