Ցածր եկամտահարկ կարող են վճարել միայն այն ընկերությունները, որոնք նոր արտադրություն կստեղծեն։ Այդ մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները։
Նրա խոսքով, հարկը իջեցվելու է 20-ից 2 տոկոսի, բայց միայն այն ընկերությունների համար, որոնք տարեկան 50 մլրդ դրամից (105 մլն դոլար-խմբ.) ավելի են արտահանում։
«Ընդ որում, փոփոխությունների տակ չեն ընկնում գործող արտադրությունները, որոնք կփորձեն շրջանցել նշագիծը միավորվելու միջոցով։ Դա երկրին նոր արտադրություն, նոր աշխատատեղեր չի տա։ Իսկ մենք հենց դրան էլ ձգտում ենք»,- ասել է Միրումյանը։





























