Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (Մերկոսուր) երկրները կշարունակեն զարգացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտարարել է ՌԴ-ում Արգենտինայի դեսպան Պաբլո Անսելմո Թեթամանթին։
Դիվանագետի խոսքով՝ Արգենտինան նախագահել է Մերկոսուրում 2014թ. վերջին վեց ամսիների ընացքում եւ նրանք կարողացել են առաջընթաց գրանցել Մերկոսուրի եւ ԵՏՄ-ի միջեւ հարաբերություններում։ Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին Մոսկվայում կայացավ շատ կաեւոր հանդիպում, իսկ ավելի ուշ «Բուենոս Այրեսում կառավարության մի քանի անդամների միջեւ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք Մերկոսուրի եւ ԵՏՄ-ի միջեւ տնտեսական եւ առեւտրային համաձայնության սեւագիր տարբերակի հարցում»։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարարը հայտնել էր, որ ԵՏՄ-ն եւ Մերկոսուրը մեծամասշտաբ տնտեսական համագործակցություն են սկսում։ Կողմերը գրեթե պատրաստել են համագործակցության հուշագիրը։ Նախարարը կանխատեսել էր, որ հուշագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ 2014թ. վերջին, սակայն նրա խոսքով՝ պարզ չէ, երբ եւ որտեղ տեղի կունենա փաստաթղթի ստորագրումը։



























