ԵՏՄ շրջանակներում Ռուսաստանի ինտեգրացիոն ուղենիշները անփոփոխ են մնում, չնայած բարդ արտաքին պայմաններին: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Անկախ կոնյուկտուրայից, Ռուսաստանը բաց է մնում մեր բոլոր գործընկերների համար: Մենք մտադիր ենք կատարել մեր միջազգային պարտավորությունները եւ մեր ինտեգրացիոն ուղենիշները անփոփոխ են մնում»,-ասել է Մեդվեդեւը:
Նա հավելել է, որ ԵՏՄ պայմանագիրը այդ նպատակներին հասնելու համար գործիքների հավաքածու է ներկայացնում: