ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվա աշխատանքի ժամանող միգրանտների 5 տոկոսը ծանր հիվանդություններով է տառապում։ Այս մասին քաղաքապետը հայտարարել է Մոսկվայի դատախազության կոլեգիայի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սոբյանինի խոսքով՝ միգրացիոն ոլորտում կարգուկանոն հաստատելու համար ձեռնարկած առաջին քայլերը ցույց են տալիս, որ աշխատանքի նպատակով Մոսկվա ժամանած միգրանտների 5 տոկոսը տառապում է ծանր հիվանդություններով, ինչպես օրինակ՝ տուբերկուլյոզը, ՄԻԱՎ-ը եւ այլ վարակիչ հիվանդությունները։
«Մենք նախկինում նրանց առողջ լինելու մասին կեղծ տեղեկանքներ էինք ստանում։ Հիմա հարց է դրված, թե ինչ անել այդ քաղաքացիների հետ»,- ընդգծել է նա։
Ըստ Ռուսաստանի Դաշնային Միգրացիոն ծառայության տվյալների՝ 2014թ. դրությամբ Մոսկվայում մշտական հիմունքներով բնակվում է 1 մլն օտարերկրյա քաղաքացի։





























