Իշխանությունն ինքն է շահագրգռված փոքր եւ միջին բիզնեսի փաստաթղթաշրջանառության խնդիրների լուծմամբ։ Այս մասին փետրվարր 6-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայնը՝ մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին օրենքում» փոփոխություններ մտցնելու նախագիծը։
Դիտավորյալ քաշքշուկների մասին հայտարարությունները նա սպեկուլյացիա որակեց։ «Նման պայմաններում բիզնեսի աշխատելու դեպքում բյուջեն կորուստներ է ունենում։ Ուստի մենք հետաքրքրված ենք դաշտի կարգավորմամբ»,- հայտարարել է Բաղդասարյանը։
Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայից կվերադառնա Հայաստան, եւ արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսվեն խորհրդարանական ուժերի հետ օրինագծի քննարկումները, հիշեցրել է նա։
Համաձայն այդ օրինագծի՝ փոքր բիզնեսի հարկատուներին ներկայացված՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը։ Հիշեցնենք, որ հարկատու են համարվում տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար դրամ շրջանառություն ունեցվող ձեռնարկությունները։





























