Սահմանադրական բարեփոխումների հարցով հայտերի ժամկետները լրանում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ կկայանան բաց քննարկումներ, որից հետո սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերջնական առաջարկ կպատրաստվի:
Հարցին՝ սահմանադրական բարեփոխումները իշխանափոխություն չե՞ն ենթադրում, Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե, եթե մենք պատրաստվում ենք սահմանադրական մոդելի փոփոխության, իսկ հետագայում նաեւ ընտրությունների, մենք բոլորս մտածում ենք, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն: Բայց թե ինչպիսի՝ պետք է որոշի ժողովուրդը, որը պիտի ընտրի»: