Թուրքիայի Իզմիր քաղաքում ընթացքի մեջ գտնվող գնացքի վագոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Իզմիրի Քեմեր-Ալսանջաք կայարանների միջեւ ընկած տարածքում գնացիք վագոններից մեկում դեռեւս չպարզված հանգամանքներում պայթյուն է որոտացել։  Վագոնների դռներն ավտոմատ բացել են եւ ուղեւորները խուճապահար դուրս են վազել դեպի մոտակա կայարանը։

Նշվում է, որ պայթյունի հետեւանքով թեթեւ վնասվածքներ են ստացել 7 ուղեւոր, որոնցից մեկը խուճապահար փախնելու ժամանակ ընկել եւ կոտրել է ոտքը։