Թուրքիայում մեծությամբ 3-րդ կամուրջին որոշվել է տալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Եփրատ գետի վրա գտնվող Աթաթուրքի անվան ջրամբարի վրա կառուցված եւ Ադըյամանն ու Դիարբեքիրը ցամաքային կապով իրար կապող կախովի կամուրջի անունը որոշվել է դնել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով։
Նշվում է, թե շրջակայքի բնակչությունը Հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Լյութֆի Էլվանից պահանջել են նորակառույց կամուրջին տալ երկրի նախագահի անունը, իսկ նախարարն էլ պատասխանել է, թե այդ առաջարկը կփոխանցի նախագահին եւ դրական պատասխանի դեպքում այն կկոչվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով։





























