Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի ավստրալական հանձնախումբը հայտարարել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Յուշամատեան» գրքի լույս ընծայելու մասին։ Գիրքը տպագրվել է սահմանափակ քանակով։

Այս յուրահատուկ ավստրալական հրատարակությունը կներկայացվի 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ, որը կկայանա Սիդնեյի օպերային թատրոնում։

Գրքի տպագրման նպատակն է կայուն ժառանգություն ստեղծել հայ-ավստրալական հասարակության համար եւ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր սպանվել են 1915-1923թթ. Ցեղասպանության տարիներին։