Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի մշակույթի նախարարությունը Վենետիկի Բիենալեի իր տաղավարը կտրամադրի սփյուռքի նկարիչներին: Փառատոնը կանցկացվի փետրվարի 7-17-ը:

Armeniangenocide100.org կայքի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 18 նկարիչ է մասնակցելու. Հայկ Այվազյանը(Լիբանան), Նիկոլ Բեզջյանը (Սիրիա/ԱՄՆ), Աննա Բողիկյանը (Եգիպտոս/ Կանադա), Հերա Բյույուկթաշչյանը (Թուրքիա), Սիլվինա Տեր-Մկրտչյանը (Արգենտինա/Գերմանիա), Ռենե Գաբրին եւ Այրին Անաստասը (Իրան/Պաղեստին/ԱՄՆ), Մխիթար Կարապետյանը (Բելգիա), Աիկատերինի Գեգիսյանը (Հունաստան), Երվանդ Ջանիկյանը եւ Անժելա Ռիչի Լուչին (Իտալիա), Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ), Նինա Խաչատրյանը (ԱՄՆ/Ֆինլանդիա), Մելիք Օհանյանը (Ֆրանսիա), Միքայել Օհանջանյանը (Հայաստան/Իտալիա), Ռոզանա Փալազյանը (Բրազիլիա), Սարգիսը (Թուրքիա/Ֆրանսիա) եւ Հրայր Սարգսյանը (Սիրիա, Միացյալ Թագավորություն):

Տաղավարի պատասխանատու Ադելինա Չուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգի խոսքով՝ այն կբացահայտի «հայկականության» հասկացությունը, որը, նրա խոսքով, մարմնավորում է «տեղահանման եւ տարածքի, արդարության եւ հաշտեցման, էթնոսի եւ ճկունության» հասկացությունները: