Առեւանգված ամերիկուհու ծնողները հուսով են, որ իրենց աղջիկը չի զոհվել Հորդանանի ՌՕՈՒ հասցրած ավիահարվածների հետեւանքով, գրում է The Telegraph-ը։
Պատանդ ամերիկուհու հարազատները տարածել են աղջկա ծնողների ուղերձը, որտեղ նրանք խնդրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին անմիջական կապ հաստատել աղջկա ընտանիքի հետ։
«Դուք հայտնել եք մեզ, որ վերաբերվում եք Քային, ինչպես հյուրին։ Եթե նա հյուր է, ապա դուք պատասխանատու եք նրա անվտանգության ու բարեկեցության համար»,- ասված է նրանց նամակում,, մեջբերում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի հյուսիսում գրոհայինների դիրքերի ուղղությամբ Հորդանանի հասցրած ավիահարվածների հետեւանքով հնարավոր է ամերիկուհին զոհվել է։
Անցյալ տարվա վերջին Ռուսաստանը «Իսլամական պետությունն» ու «Ջաբհաթ ան Նուսրան» ճանաչել էր իբրեւ ահաբեկչական կազմակերպություններ եւ արեգելել նրան գործունեությունը իր երկրի տարածքում։



























