Այսօր Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արեւելյան հատվածում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 6 մարդ, եւս 21-ը վիրավոր է։ Ինչպես գրում է Skynews Arabia-ն, մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը գերազանցապես շիաներով բնակեցված Բաղդադ ալ Ջադիդա (Նոր Բաղդադ) թաղամասում, գրումէ ՏԱՍՍ-ը։

Բժշկական աղբյուրների տեղեկություններով՝ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը գտնվում են ծանր վիճակում։