Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտի գիտնականներն Ալթայի Դենիսովյան քարանձավում եղջերուի ատամներից պատրաստված կախիչ են հայտնաբերել, որն ավելի քան 40 հազար տարեկան է: Այն հյուսիսային Ասիայում հայտնաբերված եզակի եւ ինքնատիպ գտածո է:
Դենիսովյան, ինչպես նաեւ Ալթայի այլ քարանձավների գեղարվեստական նմուշները մատնանշում են, որ այդ տարածքում ժամանակին հնագույն մարդկանց տարբեր ցեղեր են բնակվել, որոնք իրենց ցեղի ներկայացուցիչների նույնականացման համար միջոցների կարիք են ունեցել: Սա համարվում է վարկածներից ամենահավանականը, որն առնչվում է այդ արվեստի առաջացմանը:
Ըստ Informing-ի, ներկայում հստակ տեղեկություն չկա այն մասին, թե որտեղից է մարդու ժամանակակից տեսակը հայտնվել Ալթայում: Միաժամանակ, հաջողվել է պարզել, որ նախամարդու մնացորդներ են հայտնաբերվել ոչ միայն Դենիսովյան, այլեւ հարեւան Չագիրյան քարանձավում:





























