Կյանքի 83-րդ տարում, փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը մահացել է հայտնի վավերագիր եւ կինոքննադատ, Ուրախների եւ հնարամիտների ակումբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սերգեյ Մուրատովը:
Այս տեղեկությունը «Էխո Մոսկվի» ռդիոկայանի հետ զրույցում հաստատել է Մոսկվայի պետական համալսարանի հեռուստա եւ ռադիոհեռարձակման ամբիոնի դոցենտ Գալինա Պերեպեչինան:
Նրա խոսքով՝ Մուրատովը նրանցից մեկն էր, ով ստեղծել է հեռուստալրագրության իր տեսությունը, ստեղծել է ամբիոն, որտեղ աշխատել է 1968-ից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ավելի քան 15 գրքերի, ուսումնական ձեռնարկների ու հեռուստատեսության խնդիրներին նվիրված ծրագրերի հեղինակ է: Մուրատովը հրատարակել է ավելի քան 400 աշխատություններ ռուսական ու օտարերկրյա գիտական ամսագրերում:
Նշենք, որ վերջին ժամանակներս Սերգեյ Մուրատովը ծանր հիվանդ էր:





























