Բանգլադեշի հյուսիս-արեւմուտքում անհայտ անձինք շշեր եւ հրկիզվող նյութեր են նետել Կալկուտայից Դաքքա ուղեւորովող «Մայթրեյա» միջազգային ճեպընթացի ուղղությամբ։  Հարձակումից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտարարել են Բանգլադեշի երկաթուղային ոստիկանության ներկայացուցիչները։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անցյալ կիրակի Իշվարդի երկաթուղային կայարանի մոտակայքում։ Ոստիկանությունը պնդում է, որ հարձակումը կազմակերպել են երկրի ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները, որոնք պահանջում են կառավարության հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացում։

 «Ինքնաշեն ռումբերից գնացքը մի թեթեւ վնասվել է, եւ այն փոխարինելուց հետո ճեպընթացը մեկ ու կես ժամ ուշացումով ժամանել է նշանակման կետ»,- նշել են ոստիկանները։