«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ ներկայացուցիչ , գեներալ Ջոն Ալենը հայտարարել է, որ շուտով ցամաքային արշավ կսկսվի ԻՊ-ի գրոհայինների դեմ: Այս մասին զինվորական գործիչը հայտարարել է հորդանանյան Petra գործակալությանը տված հարցազրույցում:
Ալենի խոսքով՝ «Իսլամական պետության» դեմ հակահարձակումը կսկսեն Իրաքի զինված ուժերը՝ դաշնակիցների կրակային աջակցությամբ: Գեներալը նաեւ հայտնել է, որ կոալիցիայի ինստրուկտորները Իրաքի զինվորների պատրաստման աշխատանքներ են իրականացնում, հաղորդում է Gazeta-ն:





























