Բրիտանական արտասանությունն աշխարհում ամենագրավիչն է համարվում։ Այս մասին վկայում են անկացված հարցման արդյունքները, գրում է The Independent-ը։ Հետազոտությանը մասնակցել է 11 հազար մարդ աշխարհի 24 քաղաքներից, որոնց թվում՝ Փարիզից, Նյու Յորքից, Քաբուլից, Բոգոտայից եւ Սիդնեյից
Բրիտանական արտասանության օտին քվեարկել է հարցվածների ավելի քան մեկ քառորդը, ինչի շնորհիվ էլ այն զբաղեցրել է առաջին տեղը The Time Out Global Dating Survey-ի անկացրած հետազոտության արդյունքում։ Երկրոդ տեղում է ամերիկյան արտասանությունը, երրորդ տեղում՝ իռլանդականը, իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է ավստրալական արտասանությունը։ Երբեմնի «սիրո լեզու» համարվող ֆրանսերենը եզրափակում է լավագույն հնգյակը։
Հետազոտությունը պարզել է, որ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքն է համարվում Փարիզը։ Ֆրանսիաի մայրաքաղաքին այս հարցում զիջել են Մելբուռնը, Կուալա Լումպուրը, Պեկինը, Չիկագոն եւ Լոնդոնը, գրում է Gazeta-ն։ Հարցվածների 58 տոկոսը խոստովանում է, որ ժամադրությունից առաջ իրենց հնարավոր զուգընկերոջ մասին տեղեկություններ են հավաքում համացանցում։ Հարցվածների կեսից ավելին, պարզվում է, համբուրվում է առաջին ժամադրությանը, իսկ ամեն 10-րդը թույլատրելի է համարում սեքսն առաջին ժամադրության ժամանակ։ Միջինում սիրահարները սեքսով սկսում ենզբաղվել 3-րդ ժամադրությունից հետո, իսկ 9-րդ ժամադրությունից հետո պաշտոնապես իրենց զույգ են համարում։





























