Ռուսաստանն ու Վրաստանն իրար միացնող ռազմա-վրացական ճանապարհը փակ է վատ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ծառայությանը։
«Ճանապարհը փակ է փոխադրամիջոցների համար։ Երթեւեկությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է Վլադիկավկազ-Լարս ավտոճանապարհի հատվածում անվտանգ երթեւեկություն ապահովելու հնարավորության բացակայության պատճառով»,- նշել են գերատեսչությունում։
«Վերին Լարս» հսկիչ-սահմանային անցակետը փակ է մինչեւ հատուկ ցուցումներ ստանալը։




























