Ուկրաինացի ուժայինների կողմից Դոնեցկի քիմիական գործարանի հրաձգության հետեւանքով վիրավորներ կան, հաղորդում է Gazeta-ն:
Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ՊՆ կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնեցկում պայթյունի հետեւանքով վտանգավոր նյութերի արտահոսքի վտանգ չկա: Բասուրինի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, գործարանի վրա մեծ տրամաչափի հրետանային արկ է ընկել:
Պայթյունը որոտացել է կիրակի երեկոյան, որը լսվել է քաղաքի բոլոր շրջաններում, ինչպես նաեւ հարեւան բնակավայրերում: Ականատեսները մեծ նարնջագույն սնկանման ամպ են տեսել, որին հաջորդել է խլացնող պայթյուն:





























