Ճնշումները, որոնք գործող իշխանությունները փորձում են կիրառել իրենց հակառակորդների հանդեպ, խղճուկ են։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը;
Նրա խոսքով, եթե քաղաքական ակտիվիստի վրա հարձակվելը թույլատրելի է, նշանակում է, ցանկության դեպքում կարելի է հարձակվել ցանկացած քաղաքացու վրա։ «Այդ պատճառով նման ուժային միջոցների դիմելը շատ էժան եւ խղճուկ մոտեցում է»,- նշել է Բոստանջյանը։
Քաղաքական գործիչը նշել է, որ մինչեւ հետաքննության ավարտը ինքն իրավասու չէ նշել մեղավորներին, սակայն պարզ է, որ հարձակման հետում մեկը կանգնած էր։ Հակառակ դեպքում նրանք օրը ցերեկով անամոթաբար չէին հարձակվի ակտիվիստների վրա։ Միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի կարծիքով՝ իրավապահ մարմինները կանոնավոր կերպով ծառայում են եւ ամենայն պատասխանատվությամբ պահպանում են հասարակական կարգը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցում գտնվող զվարճանքի կենտրոնում մի խումբ դիմակավոր մարդիկ առեւանգել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, առեւանգողները երեքն են եղել, եւ նրանք եղել են զինված։ Ժամը 19։00-ի մոտակայքում Խաչատրյանին գտել էին ծեծված վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց։



























