Հայաստանի N զորամասի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանը մեղադրվում է իշխանազանցություն կատարելու մեջ:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Նադիրյանը «Նուբարաշեն» հրաձգարանի ղեկավարման կետի աշտարակի մոտակայքից գտած ռազմական գույք հանդիսացող 1 հատ ՍԿ լրակազմ զրահաբաճկոնի, 1 հատ զրհաբաճկոնի դատարկ պայուսակի, 2 հատ կեւլարե սաղավարտների փաստի մասին սահմանաված կարգով զորամասի հրամանատարին տեղեկացնելու, որից հետո դրանք սպառազինության վարչության պահեստ տեղափոխելու փոխարեն ռազմական գույքը տեղափոխել եւ պահել է իր ավտոտնակում: Այնուհետեւ նյութական օգուտ ստալանու մոլուցքով տարված, ցուցաբերելով անձնական շահագրգռվածություն, Նադիրյանն անցել է պաշտոնական լիազորությունների սահմանը` վաճառել է ռազմական գույքը:

Բացի վերոնշյալը, Գրիգորի Նադիրյանը հանդիսանալով պաշտոնատար անձ` զորամասի ստորաբաժանումներում սպառազինության տեխնիկական վիճակը պարզելու նպատակով չի կատարել ստուգումներ, իր զինվորական պարտքն ու գործառնական պարտականությունները կատարելու փոխարեն ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:

Գրիգորի Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին եւ 376-րդ հոդվածի 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների իրավասության դատարանում: Առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին: