Թուրքիայում հերթական գիրք է լույս տեսել Հայոց ցեղասպանության մասին։ Գրքում ներկայացված են Դիարբեքիրում տեղի ունեցած կոտորածներն ըստ ականատեսների։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, գրքի հեղինակներ Ադնան Չելիքը, Նամըք Քեմալ Դինչը եւ Իսմաիլ Բեշիքչին «100-ամյա ախ. Հասարակության հիշողության հետքերով. 1915 Դիարբեքիր» գրքում հավաքել են Ցեղասպանության ականատեսների վկայությունները։
Գրքի հեղինակներից Ադնան Չելիքը նշել է, թե քրդերը եւս մասնակցել են ցեղասպանությանը, սակայն շեշտել սխալ է ասել, թե քրդերն են ցեղասպանությունը իրականացրել, քանի որ բազմաթիվ վկայություններ կան, որ քրդերը նաեւ փրկել են։





























