Վենետիկում մեկնարկել է աշխարհահռչակ դիմակահանդեսը։ Այն սկսվել է ավանդական հրեշտակի թռիչքով։ Սուրբ Մարկոսի հրապարակի 100 մետրանոց զանգակատնից այդ խիզախ ցատկը կատարել է 19-ամյա տեղաբնիկ Մարիաննա Սերենան։ Դրան ականատես են եղել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր զբոսաշրջիկներ։
Վենետիկյան դիմակահանդեսը շարունակվում է 10 օր։ Այս տարի այն նվիրված է սննդին եւ գաստրոնոմիկ մշակույթին։ Ցուցահանդեսները, թատերական ներկայացումները, երաժշտական համարներն ու շոուները ընթանում են ողջ քաղաքում վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, գրում է «Ռոսիա-24»-ը։




























