Իշխանությունների նկատմամբ բարյացկամ տրամադրված գործարարների հանդեպ նույնպես դատական գործեր են հարուցվում։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը նրանում է, որ նման դեպքերը չեն տեղավորվում ցանկալի պատկերացումների մեջ։ Սակայն մասնավոր զրույցների ժամանակ Այվազյանին նման փաստեր են հաղորդում խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նրա գործընկերները։ «Նրանց շրջանում կան այնպիսինները, որոնք կամ նախկինում գործարար են եղել կամ էլ հայտնի են իբրեւ գործարար։ Ես անձամբ գիտեմ, որ ՀՀԿ մեր պատգամավորների մոտ անցկացվում են շատ խիստ ստուգումներ՝ ընդհուպ մինչեւ դատավարություն։ Սակայն այդ մասին ոչ ոք ոչինչ չի գրում։ Իսկ երբ նման բան է տեղի ունենում այլ կուսակցության ներկայացուցչի հետ, այդ մասին սկսում են խոսել եւ գրել»,- հավելել է Այվազյանը։



























