Բնության հրաշքներով զմայլվելը կամ թանգարան այցելելը ոչ միայն լավացնում է տրամադրությունը, այլ նաեւ դրական ազդեցություն է ունենում մարդու ֆիզիոլոգիական վիճակի վրա։  ԱՄՆ Քալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները փորձարկում են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ դրական հույզերն օգտակար են մարդու ոչ միայն հոգեբանական այլեւ ֆիզիոլոգիական վիճակի համար։

Ամերիկացի մասնագետները որոշ ժամանակահատվածի ընթացքում հետազոտել են 200 կամավորների, որոնք ամեն օր թեստավորում են անցել, ինչի արդյունքում գիտնականները պարզել են, թե ինչ հույզեր են ապրում մասնակիցները օրվա ընացքում։ Թեստից հետո բոլոր կամավորները ցիտոկինին մակարդակը պարզող անալիզ են հանձնել։ Ցիտոկինը մարդու իմունային համակարգի կողմից արտադրված սպիտակուց է, որը պատասխանատու է հիվանդածին պաթոգենների ոչնչացման համար։ Մարդու օրգանիզմում ցիտոկինների մեծ քանակը վկայում է հիվանդածին պաթոգենների առկայության մասին, որոնք նպաստում են մի շարք լուրջհ իվանդությունների առաջացմանը, գրում է Informing-ը։

Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ դրական հույզերի եւ բորբոքային այս ցուցիչների միջեւ կա ուղղակի կապ։ Որքան շատ են դրական հույզերը, այնքան ցածր է օրգանիզմում ցիտոկինի քանակը։

Գիտնականները Երկրագնդի բնակիչներին խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ժամանակ անցկացնել բնության գրկում։