Համակարգային անվտանգության խնեիրներով զբաղվող չինական Qihoo 360 ընկերության ներկայացուցիչներն իրենց կայքում հրապարակել են տարվա լավագույն աշխատակցին պարգեւատրելու մասին նորությունը:
Լավ աշխատանքով աչքի ընկած աշխատակիցը կարող է արժեքավոր նվերների երեք տարբերակներից ընկրել մեկը, որոնց շարքում են այցելություն Բալի, Porsche ավտոմեքենա եւ մեկ գիշեր չինացի 27-ամյա հայտնի պոռնոաստղի հետ, որն աշխատում է Ջուլիա կեղծանունով:
Ընկերությունների մեծ մասը իրենց լավագույն աշխատակիցներին դրամական մեծ պարգեւատրումներ են տալիս, սակայն Qihoo 360-ի ղեկավարությունը որոշել է, որ դա քիչ է:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, պոռնոստղի հետ գիշեր անցկացնելու իրավունք ստացող աշխատակցին կընտրեն մինչեւ չինական Ամանորը՝ (փետրվարի 19), հաղորդում է Vesti.ru-ն:
Մինչ այս պահը ոչ ընկերությունը, ոչ պոռնոաստղը չեն հերքել այս տեղեկությունը:





























