Նյույորքյան Bond Street Chocolate խանութը վիճաբանությունների առիթ է տվել՝ Հիսուսի, Մովսեսի եւ Բուդդայի շոկոլադե ֆիգուրների պատճառով: Ըստ The New York Times-ի, նման ապրանքի վաճառքի դեմ է հանդես եկել, մասնավորապես, Universal Society of Hinduism ընկերակցությունը: Կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ դա «վիրավորական» է:

Խանութի տիրուհի Լինդա Սթերնը մտահոգված է: Նման շոկոլադներ խանութում վաճառվում են ավելի քան 5 տարի, եւ նախկինում երբեւէ քննադատություն չեն առաջացրել: «Իմ խանութում բոլոր հոգեւոր ֆիգուրներին միանման են վերաբերվում, պատվով եւ կրոնի հանդեպ հարգանքով»,- հայտարարել է Սթերնը:

Gazeta-ի փոխանցմամբ, Divine Collection-ը ներառում է նաեւ Գվադելուպայի Կույս Մարիամի ֆիգուրը: Չելսիի Գվադելուպեի Կույս Մարիամի եկեղեցու հոգեւոր հովիվ Սանտյագո Ռուբիոն քննադատել է Bond Street Chocolate խանութի նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ արձաններն ու պատկերները հոգեւոր օբյեկտներ են:

Ի դեպ, Սթերնը Մուհամմեդ մարգարեի կերպարով շոկոլադ չի արտադրում: